ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Ինչու՞ ենք մոռանում մեր սովորույթները. Ռոբերտ Մելքոնյան

Ինչու՞ ենք մոռանում մեր սովորույթները. Ռոբերտ Մելքոնյան
04.11.2022 | 07:26

Բոլորս գիտենք, որ քանոնը, թառը, քյամանչան, զուռնան, դուդուկը և այլ գործիքներ հայկական են, սակայն ասեք մի հեռուստա-ռադիո ալիք, որտեղից մշտապես, որոշակի ժամերի հնչում են այդ գործիքների նվագը, հաղորդումներ նվիրված հայկական երաժշտության, այդ երաժշտության արմատների ու պատմության մասին։
Չկա, չէ՞, թե՞ ես եմ անտեղյակ:


Իսկ երբ պատահաբար նայում ես կամ ուղղակի տեղեկատվություն ստանալու համար թուրքա-ադրբեջանական հեռուստատեսային և ռադիո ալիքներն ես դիտում, ապա դու այնտեղ տեսնում ես այդ գործիքների և այլ ազգային գործիքների անսամբլներ ու մենակատարների համերգներ։


Լավ, ո՞րն է պատճառը, ինչու՞ ենք մենք աստիճանաբար մտածված, ուղղորդմամբ կամ ուղղակի անփութորեն, օտարամոլությամբ տարված մոռանում մեր պատմությունը, մեր սովորույթները, մեր ազգային երաժշտությունը, տարազն ու այլ ատրիբուտներ, հատկանիշներ։
Պատահական չէ, որ դարեր շարունակ երեխաներին անվանակոչել են թուրքական, պարսկական, ռուսական և այլ անուններով, դրանից բխող այդ ազգերին բնորոշ ազգանուններով՝ ուղղակի «յան» կամ «ով» վերջավորություններով․․․


Հիմա էլ հասանք այն օրին, որ ազգի մի զգալի հատված բացահայտ թուրքասեր, թուրքահամակրող, երազանքով թուրքահպատակ դառնալու ցավով տառապողներ են՝ պետական բարձրագույն մակարդակից սկսած:

Դիտվել է՝ 8546

Մեկնաբանություններ